07/02/2019 12:49
Բարձրաստիճան մի պաշտոնյա փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին. պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի անդամ Հայկ Ալումյանը չի լսել, որ իր պաշտպանյալին որևէ պատգամավոր այցելած լինի։
«Չեմ լսել այդպիսի բան, կարող եմ ճշտել», - լրագրողների հետ զրույցում ասաց նա։
Հայկ Ալումյանը, սակայն, ասաց, որ բարձրաստիճան մի պաշտոնյա փորձել է այցելել Ռոբերտ Քոչարյանին։
«Չմեկնաբանեմ, պարոն Քոչարյանը չի ուզում, որ այս հարցը ես մեկնաբանեմ», - ասաց Հայկ Ալումյանը։