07/02/2019 09:49
«Հրապարակ». ԱԱԾ-ում գործի է անցել գողական աշխարհի հետ կապեր ունեցող Սերոբ Հարությունյանը
«Հրապարակ» թերթը գրում է. «Հունվարին ԱԱԾ-ում ուշագրավ նշանակում է տեղի ունեցել: ԱԱԾ հակահետախուզության դեպարտամենտի իրավապահ համակարգի սպասարկման և վերահսկման բաժնի ղեկավար է նշանակվել Սերոբ Հարությունյանը: Նա Կոտայքի մարզի նախկին ոստիկանապետն էր, «Նուբարաշեն» ՔԿՀ-ի նախկին պետը և այդ պաշտոնից ազատվել է 2018-ի հունիսին: Մամուլում ժամանակին հրապարակումներ եղան նրա և գողական աշխարհի կապերի մասին, մասնավորապես՝ Լեննականցի Սուրոյի, Զապի հետ»: