08/02/2019 14:55
Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի շնորհանդեսը կկայանա մինչև այս տարվա ավարտը
Ռուսաստան-Վրաստան-Հայաստան-Իրան էներգետիկ միջանցքի շնորհանդեսը տեղի կունենա մինչև 2019 թվականի ավարտը: Այս մասին ТАСС-ին հայտնել է ՌԴ էներգետիկայի նախարարի տեղակալ Անատոլի Յանովսկին:
«Էներգետիկ միջանցքները միավորելու հնարավորության վերաբերյալ ուսումնասիրություն է նախապատրաստվել, դիտարկումներ են արվել բոլոր կողմերից և այս տարի պետք է տեղի ունենա աշխատանքային խմբի հերթական նիստը, որտեղ կանցկացվի այդ նախագծի շնորհանդեսը»,- ասել է Յանովսկին:
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, ներկայումս քննարկվում է Ռուսաստանի և Իրանի միջև էներգետիկ միջանցքի երկու նախագիծ, որոնցից մեկը անցնում է Վրաստանով և Հայաստանով, մյուսը` Ադրբեջանով:
Ռուսաստանի Դաշնության Էներգետիկայի նախարարությունից հայտնել են, որ ռուսական էլեկտրաէներգիայի առաջին փորձնական մատակարարումներն Ադրբեջանի տարածքով դեպի Իրան կարող են տեղի ունենալ արդեն 2019 թվականին: