08/02/2019 10:29
ԱԺ Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի փոխնախագահը կլինի ընդդիմությունից
Ազգային ժողովի Եվրոպական ինտեգրման հանձնաժողովի այսօր կայացած առաջին նիստում հաստատվեց հանձնաժողովի կազմը, ընտրվեց փոխնախագահ։
Այս հանձնաժողովի փոխնախագահի պաշտոնը քաղաքական կոնսենսուսի համաձայն վստահվեց խորհրդարանական ընդդիմությանը՝ «Լուսավոր Հայաստանից» պատգամավոր Կորյուն Սիմոնյանին։
«Կանեմ ամեն ինչ, որ գործադիրի, վարչապետի աշխատակազմի, արտգործնախարարության հետ համագործակցենք», - ասաց հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը։