08/02/2019 14:08
Ավարտվել են կառավարության կառուցվածքի քննարկումները. կլինի 12 նախարարություն. Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ ավարտվել են ՀՀ կառավարության կառուցվածքի քննարկումները:
«Կլինի 12 նախարարություն: Վարչապետի աշխատակազմում կստեղծվի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի պաշտոն, ով կլինի վարչապետի ներկայացուցիչը Սփյուռքի հետ հարաբերություններում և վարչապետի անունից կհամակարգի կառավարության աշխատանքները սփյուռքի հետ հարաբերություններում», - Facebook-իր էջում գրել է Ն.Փաշինյանը:
Այդպիսով՝ Հայաստանում չեն լինի գյուղատնտեսության, էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սփյուռքի նախարարություններ: