08/02/2019 14:22
Հայաստանն Անդրկովկասում Ռուսաստանի առանցքային դաշնակիցն է. Սերգեյ Շոյգու
Հայաստանը Հարավային Կովկասում Ռուսաստանի հիմնական դաշնակիցն ու գործընկերն է, այս մասին հայտարարել է ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն՝ Մոսկվայում ՀՀ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հետ հանդիպմանը։
«Մենք բազմիցս հաստատել ենք դա մեր գործողություններով, համատեղ ծրագրերով և միջոցառումներով, որոնք տարիներ շարունակ հաջողությամբ իրականացրել ենք: Սա վերաբերում է նաև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությանը», - ասել է Ս. Շոյգուն։