08/02/2019 10:23
Թող ընդդիմությունը ոտքի վրա չմնա. ԱԺ պետաիրավական հանձնաժողովի առաջին նիստն էր
Ազգային ժողովի պետա-իրավական հանձնաժողովը, որն ունի 15 անդամ, այսօր առաջին նիստը գումարեց և հաստատեց կազմը։
Հանձնաժողովի այսօրվա նիստում փոխնախագահ ընտրվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Աննա Կարապետյանը։ Այս պաշտոնում, ըստ Դոնթի բանաձևի, իրավունք ուներ առաջադրել իշխանական ամենամեծ խմբակցությունը։
Նիստի մեկնարկից առաջ, քանի որ հանձնաժողովի անդամները շատ էին, ԲՀԿ-ական Գևորգ Պետրոսյանը, որպես հանձնաժողովի հնաբնակ, իր տեղը զբաղեցրած գտավ, բայց չկորցրեց իրեն, նստեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Նազելի Բաղդասարյանի աթոռին։ Երբ Բաղդասարյանը վերադարձավ նիստերի դահլիճ, զարմացավ՝ տեսնելով Պետրոսյանին։ Նիստը նախագահող Վլադիմիր Վարդանյանը հորդորեց Բաղդասարյանին նստել այլ աթոռին, ասելով՝ «Թող ընդդիմությունը ոտքի վրա չմնա»։
«Լիահույս եմ, որ անկախ քաղաքական հայացքների տարբերություններից, համատեղ աշխատանքը կստացվի», - իր հերթին հայտարարեց Գևորգ Պետրոսյանը։