08/02/2019 14:15
Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել Դավիթ Տոնոյանին Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար
ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն շնորհակալություն է հայտնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Սիրիային մարդասիրական օգնություն տրամադրելու համար: Դուք առաջինն եք արձագանքել սիրիացիներին օգնություն ցուցաբերելու մեր կոչին», - ասել է Ս.Շոյգուն Մոսկվայում Դ.Տոնոյանի հետ հանդիպման ժամանակ:
Դավիթ Տոնոյանը ևս շնորհակալություն է հայտնել ռուսաստանյան կողմին՝ Սիրիային աջակցելու համար:
«Ես խորին երախտագիտություն եմ հայտնում ՌԴ-ին, հատկապես՝ Պաշտպանության նախարարությանն ու անձամբ ձեզ Սիրիայում մեր մարդասիրական օգնությունը կազմակերպելու համար: Սա մեծ ներդրում է», - ասել է նա:
Դավիթ Տոնոյանը նշել է, որ Հայաստանի մասնակցությունը մարդասիրական գործունեությանը շատ կարևոր է:
«Սիրիայի ժողովուրդին օգնություն ցուցաբերելը կարևոր է, այդ ժողովրդի մի մասն էլ հայկական սփյուռքն է»- ավելացրել է Տոնոյանը: