09/02/2019 10:00
«Ժամանակ». ԱԺ նախագահը գնում է վարչապետի հետքերով
«Ժամանակ» թերթը գրում է. «ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը մարտի սկզբին պատրաստվում է պաշտոնական այցով մեկնել Գերմանիայի Դաշնային Հանրապետություն, որտեղ նախատեսված են նրա հանդիպումները այդ երկրի խորհրդարանի՝ Բունդեսթագի ղեկավարության հետ:
Փաստորեն, Արարատ Միրզոյանը գնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետքերով, ով այս ամիս էր այցելել Գերմանիա, որտեղ հանդիպել էր կանցլեր Անգելա Մերկելի և այլ պաշտոնատար անձանց հետ»: