11/02/2019 12:00
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեռ չեն ստացել վերաքննիչ դատարանի որոշումը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները դեռ չեն ստացել վերաքննիչ դատարանի՝ փետրվարի 7-ի որոշումը:
Որոշումը ստանալուց հետո պաշտպանական խումբը վճռաբեկ բողոք կներկայացնի:
Հիշեցնենք՝ Վերաքննիչ քրեական դատարանը հրապարակեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։
«Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների բողոքն ամբողջությամբ մերժվել է. նա կշարունակի մնալ կալանքի տակ», - լրագրողներիր հետ զրույցում ասաց Գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության ղեկավար Վահագն Մուրադյանը։