11/02/2019 14:25
Մահացող էյֆորիայի վերջին ճիչ. Գագիկ Մինասյանը՝ կառավարության ծրագրի մասին
Հետաքրքիր է տեսնել այն տրանսֆորմացիան, որ այս ութ ամսվա ընթացքում բառապաշարի առումով տեղի է ունեցել մեր երկրում, լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին պատգամավոր, ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողվի նախկին նախագահ Գագիկ Մինասյանն՝ անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին։
«Եթե կառավարության 8 ամիս առաջվա ներկայացրած ծրագիրը հեղափոխական առաջընթացը գործնականում բոլոր ոլորտներին էր վերաբերում, ապա իրողությունների ազդեցության տակ այս նոր ծրագրում ընդամենը մեկ անգամ և այն էլ վերջին նախադասության մեջ է արձանագրվում տնտեսական հեղափոխության մասին, դա էլ կարելի է համարել մահացող էյֆորիայի վերջին ճիչ», - ասաց Գագիկ Մինասյանը։
Նրա խոսքով՝ կառավարության ներկայացրած ծրագիրն իր էությամբ շատ բաներով կրկնում է 2017 թվականին «Հանրապետական» կուսակցության կառավարության կողմից ներկայացվածին։
«Եվ եթե տարբերություն կա, ապա այն ավելի շատ վերաբերում է ոչ թե ծրագրի էությանը, ապա դրա դիզայնին։ Նոր ծրագրում ավելի շատ են ածականները, մակդիրները, էպիտետները։ Դա բնորոշ է այս նոր կառավարությանը», - ասաց Մինասյանը։