11/02/2019 12:40
Սաակաշվիլին որոշել է դեռ չվերադառնալ հայրենիք
Բելգիայի Լիեժ քաղաքում վրացի ներգաղթյալների հետ հանդիպման ժամանակ Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ որոշել է դեռ չվերադառնալ հայրենիք:
«Հաճախ հարցնում են` երբ եք Վրաստան գալու: Պատասխանը շատ պարզ է. իհարկե, մենք գնալու ենք Վրաստան: Բայց ես ձեզ հարցնեմ` արդյոք հիմա Վրաստանում հարմար իրավիճակ է վերադառնալու համար: Այսօր դեռևս այդ իրավիճակը չէ, բայց մենք պետք է առաջիկա շաբաթներին և ամիսներին պատրաստ լինենք», - ասել է Սաակաշվիլին:
Նա նշել է, որ «դժվար է հեռվից նայել, թե ինչպես է քանդվում քո երկիրը»:
Սաակաշվիլին ընդգծել է, որ հստակ ծրագիր ունի Վրաստանում խաղաղ իշխանափոխություն իրականացնելու համար, և այդ գործում մեծ է երկրից արտագաղթածների դերը: