12/02/2019 12:54
Հայաստանի նման երկրները խաղաղության վերաբերյալ սեփական իդեալներն ունեն ու սա բավարար է, որ Սիրիա ուղարկված առաքելությունը հաջողի. Կիպրոսի Պաշտպանության նախարար
Հայաստանի նման երկրները խաղաղության ու կայունության վերաբերյալ սեփական իդեալներն ու սկզբունքներն ունեն և սա բավարար է, որ Սիրիա ուղարկված հումանիտար առաքելությունը հաջողի, այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպմանն ասաց Կիպրոսի պաշտպանության նախարար Սավաս Անգելիդիսը.
«Համոզված եմ, որ Հայաստանի նման երկրներն ունեն սեփական իդեալներն ու սկզբունքները խաղաղության ու կայունության վերաբերյալ։ Սա բավարար է, որպեսզի Սիրիա ուղարկված առաքելությունը հաջողությամբ կատարի իր գործն՝ այսպիսով ազդակ ուղարկելով հարևան երկներին, որ մենք հոգ ենք տանում մեր ժողովրդի մասին։ Այս տեսանկյունից մենք հարցի շուրջ ընդհանուր ըմբռնում ունենք ու դա թույլ կտա, որ հետագայում ևս պաշտպանենք Սիրիայում առաքելություն իրակացնելու վերաբերյալ ձեր որոշումը»,- Դավիթ Տոնոյանի հետ համատեղ մամուլի ասուլիսին ասաց Կիպրոսի Պաշտպանության նախարարը։