12/02/2019 12:26
Չեմ կարծում, որ ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ պետք է անընդհատ բարձրաձայնել. Տոնոյան
Պաշտպանության նախարարությունը չի պատրաստվում ոչ կոծկել, ոչ ծածկել զինված ուժերում որևէ դեպք, ու տարիներ շարունակ այդպես է արել, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն՝ անդրադառնալով Ամանորի գիշերը զինծառայողի մահվան դեպքին:
«Այս դեպքով փոքրիկ ծառայողական քննություն է իրականացվում՝ պարզելու համար, թե ինչի հետ է կապված եղել», - ասաց Դավիթ Տոնոյանը՝ անդրադառնալով լուրը չհայտնելու հարցին:
«Դեպքը կապված չի եղել ծառայության հետ և մենք, այսպես ասած, մեծ ուշադրություն չենք դարձրել այդ խնդրին: Մեր իրողությունում տեղեկությունները հնարավոր չի ծածկել, քանի որ վիճակագրությունը, այսպես ասած, «խաչմերուկային» է իրականացվում: Տեղեկատվություն է տալիս և′ Քննչական կոմիտեն, և′ Դատախազությունը, և′ ՊՆ-ն: Ամեն դեպքում, ես չեմ կարծում, որ անհրաժեշտ է ծառայության հետ չկապված, նախաքննության փուլում գտնվող դեպքերի վերաբերյալ անընդհատ բարձրաձայնել», - ասաց Դավիթ Տոնոյանը: