12/02/2019 11:53
Խոշոր կրճատումներ չեն լինի, կկրկճատվեն կրկնվող հաստիքները. Փաշինյան
Մենք ամեն ինչ կանենք, որ կառավարության կազմում օպտիմալացումների արդյունքում խոշոր կրճատումներ տեղի չունենան, այսօր Ազգային ժողովում կառավարության 5-ամյա գործունեության ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Յուրաքանչյուր պետական պաշտոնյա, նախարարության աշխատող այս գործընթացում ստանալու է հնարավորություն՝ ապացուցելու, որ ինքը անում է աշխատանք, ունի բավարար որակավորում այդ աշխատանքն իրականացնելու համար։ Հետևաբար առաջին փուլում ուղղակի նախարարությունները ավտոմատ կմիանան իրար, իհարկե, կլինեն կրկնվող հաստիքների կրճատումներ, բայց, ընդհանուր առմամբ, խոշոր կրճատումներ չեն լինի», - տեղեկացրեց վարչապետ Փաշինյանը։
Նշենք, որ կառավարության օպտիմալացման ծրագիրը նախատեսվում է իրականացնել Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին օրենքում կատարվող փոփոխություններով, որի համաձայն Հայաստանում 17-ի փոխարեն կգործի 12 նախարարություն։