13/02/2019 10:36
Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրգործ հարուցելը վկայում է, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի գործը իրոք «ջուր է». Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանին առաջադրված նոր մեղադրանքին։
«Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ նոր քրեական գործ հարուցելը վկայում է այն մասին, որ ընթացիկ՝ Մարտի 1-ի գործը իրոք «ջուր է», և գործող վարչախումբը որոշել է նոր սյուժեով կրկին առաջնորդվել քաղաքական շարժառիթներով», - գրել է նա։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ երեկ Հատուկ Քննչական ծառայությունը փետրվարի 12-ին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին նոր մեղադրանք է առաջադրել: