13/02/2019 09:40
«Ժամանակ». «Գազպրոմ Արմենիա» ընկերության 1200-1500 աշխատակից կկրճատվի
«Ժամանակ» թերթը գրում է. «Հաստիքների կրճատում է տեղի ունենում ոչ միայն պետական կառավարման համակարգում, այլ նաև՝ մասնավոր հատվածում:
Մասնավորապես՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության ղեկավարությունը մտադիր է առաջիկայում կրճատել ընկերության 1200-1500 աշխատակցի:
Նման իրավիճակ է նաև այլ բազմաթիվ ընկերություններում, որովհետև երբ ընկերության սեփականատերերին պարտադրում են գրանցել աշխատակիցներին և նրանց համար հարկ վճարել, նրանք գերադասում են ազատվել նրանցից»: