13/02/2019 14:01
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22 տրլն դոլարի ռեկորդային նշագծին
ԱՄՆ-ի պետական պարտքը հասել է 22,01 տրլն դոլար նոր ռեկորդային նշագծին: Համապատասխան տվյալները տարեկան հաշվետության մեջ փետրվարի 12-ին տարածել է երկրի ֆինանսների նախարարությունը:
Թիվը, որը բերված է փաստաթղթում, արտացոլում է պետպարտքի վիճակը երկուշաբթի դրությամբ: Ինչպես հունվարի սկզբին հայտնել է CNN հեռուստաընկերությունը, որը վերլուծել է ֆինանսների նախարարության տվյալները, ԱՄՆ-ի պետական պարտքը Դոնալդ Թրամփի նախագահության երկու տարվա ընթացքում (2017 թվականի հունվարի 20-ից) ավելացել է ավելի քան 2 տրլն դոլարով: