13/02/2019 11:10
Նիգերիայում առնվազն 14 մարդ է մահացել նախագահի ելույթից հետո սկսված քաշքշուկից
Նիգերիայի հարավի Ռիվերսի նահանգում տեղի ունեցած հրմշտոցի ընթացքում՝ երկրի նախագահ Մոհամադ Բուհարիի ելույթից հետո, առնվազն 14 մարդ է մահացել, հայտնել է Vanguard տեղական հրատարակությունը:
Ըստ աղբյուրի՝ նախագահի նախընտրական հանրահավաքը կայացել Պորտ Հարկորտ քաղաքի մարզադաշտում: Հրմշտոցն սկսվել է արդեն այն բանից հետո, երբ նա հեռացել է բեմահարթակից: Զոհերի մեծ մասը վայր է ընկել և ոտնատակ եղել, մինչ կուսակցության կողմնակիցները փորձել են ուժով ճեղքել-անցնել փակ դարպասները:
Նիգերիայի ազգային ասամբլեայի և երկրի նախագահի ընդհանուր ընտրություններն, ինչպես հայտնել են զանգվածային լրատվամիջոցները, տեղի կունենան փետրվարի 16-ին: