14/02/2019 16:19
Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն. Մարուքյան
Ի՞նչ, Փաշինյանն ուզում էր, որ մենք էլ անընդհատ ծափ տա՞նք իր ելույթին, կառավարության ծրագրի քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
«Հյուսիսային Կորեայի խորհրդարանում են ամեն 3 րոպեն մեկ ծափ տալիս առաջնորդին։ Գիտեք, սա մանկապարտեզ չի, ոչ մեկին թույլ չենք տալու իրեն այդ ձևով պահել, ու եթե չեն հասկացել, դրա համար ասացի՝ բարի գալուստ խորհրդարան», - ասաց Մարուքյանը։
Նա նշեց, թե վարչապետը պետք է հիշի, որ ինքն այլևս ընդդիմադիր գործիչ չէ։
«Սա ցույց չի, կներեք, սա գործադիր իշխանություն է, հետևաբար Փաշինյանը պետք է մի բան անի, հեղափոխական Նիկոլ Փաշինյանի և կառավարիչ Նիկոլ Փաշինյանի դերերի միջև տարանջատում տեսնի։ Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն», -ասաց Մարուքյանը։