14/02/2019 17:52
Պատգամավորը կկանգնի դատարանի առաջ. Բաբայանի գործով նախաքննությունն ավարտվել է
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը ուղարկվել է գործով հսկողություն իրականացնող դատախազին, Aysor.am-ի թղթակցին տեղեկացրեցին Հատուկ քննչական ծառայության լրատվական բաժնից։
Էդուարդ Բաբայանը, որը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի թիկնազորի ղեկավարն էր, մեղադրվում է մի խումբ անձանց կողմից կամ կազմակերպված խմբով դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեջ՝ Քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»։
Նախորդ տարվա օգոստոսին դատարանը Էդուարդ Բաբայանին 20 միլիոն դրամ գրավի դիմաց ազատ էր արձակել:
Նկատենք, որ քննության ընթացքում Բաբայանին առաջադրված մեղադրանքը վերաորակվել է. նախկինում նա մեղադրվում էր ՀՀ քրեական օրենսգրքի ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետի հատկանիշներով՝ «մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից դիտավորությամբ մեկ ուրիշին մարմնական վնասվածք պատճառելը կամ առողջությանն այլ ծանր վնաս պատճառելը»: