14/02/2019 14:57
«Ժողովուրդ, կարո՞ղ է սպասում էիք գաք ԱԺ, ու ընդդիմությունը քծներ ձեզ». Էդմոն Մարուքյանը հայտարարեց՝ դեմ են կառավարության ծրագրին
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է քվեարկելու ՀՀ կառավարության ծրագրին։
««Լուսավոր Հայաստանը» դեմ է քվեարկելու այս նախագծին, միայն կառուցվածքը կառավարության բավարար է, որ մենք դեմ քվեարկենք՝ առանց ծրագիրը կարդալու», - ԱԺ-ում հայտարարեց ԼՀԿ նախագահ Էդմոն Մարուքյանը։
Նա ընդգծեց՝ քննադատությունները իշխանությունը պետք է հանդուժողականությամբ լսի՝ առանց նեղանալու։
«Բա մեր դերն ինչի՞ համար է։ Ասում եք՝ բայց դուք ո՞նց կարող է դեմ լինեք, ժողովուրդ, կարո՞ղ է դուք սպասում էիք գաք խորհրդարան, ու ընդդիմությունը գովար ձեզ, քծներ ձեզ ու չասեր այն, ինչ մտածում է անկեղծ», - ասաց Էդմոն Մարուքյանը։