Մշակույթի նախարարության հայտարարությունը՝ Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ

15/02/2019 14:02

Մշակույթի նախարարության հայտարարությունը՝ Հովհաննես Գալստյանի «Տատիկիս վարսերը» ֆիլմի շուրջ ծագած խնդիրների վերաբերյալ


2018 թվականին «Պարալլելս պրոդաքշընի» «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման նոր հայտի մերժման հիմքում ընկած է` կինոյի ոլորտում նախկինում առկա արատավոր մոտեցումների, ստվերային համաձայնությունների և անհավասար մրցակցության նախադեպերի վերացման քաղաքականությունը՝ նպատակ ունենալով հարթել ֆիլմարտադրող ընկերության գործունեության մեջ  տեղ գտած իրավական անճշտությունները և ապահովել ֆիլմի հետագա արտադրության թափանցիկությունը։ Սակայն, Հովհաննես Գալստյանը չցանկացավ ստանձնել տարիների ընթացքում կուտակված խնդիրների պատասխանատվությունը, նա նախընտրեց մանիպուլյացիայի ենթարկել լրագրողներին, հանրությանը, նաև պաշտոնյաներին՝ ստիպելով ընտրություն կատարել արդարության ու մարդասիրության միջև:

Արդարության համար՝ հարկ ենք համարում հրապարակել ֆիլմարտադրողի և ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցի հանդիպման ամբողջական ձայնագրությունն ու ֆիլմին առնչվող մի քանի փաստաթուղթ։

Հայտնի է, որ 2010-2014 թթ. «Պարալլելս պրոդաքշընը», նույն ինքը՝ Հովհաննես Գալստյանը, պետությունից ստացել է 93,4 միլիոն դրամ՝ «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի արտադրության համար: Ֆիլմը չկա, կա միայն 10-15 րոպե տևողությամբ տեսանյութ: Պետական գումարը անպատիժ վատնվել է: Հանդիպման զրույցից պարզ է դառնում, որ ֆիլմի հետաձգումը կապվում է նաև նախկինում նախարարների մակարդակով իրականացված բանակցությունների հետ։ Թե նախկին համակարգի օրոք ի՞նչ ստվերային համաձայնություններ են եղել այս կոռուպցիոն սխեմայի շրջանակներում, կպարզեն իրավապահ մարմինները, քանի որ ներկայումս գործը քննում է ՀՀ դատախազությունը:

2016 թ. նույն ֆիլմարտադրող ընկերությունը «Տատիկիս վարսերը» ֆիլմի ֆինանսավորման հայտ է ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» և երկու տարվա ընթացքում ստացել 23 մլն դրամ աջակցություն: Չնայած դրան՝ 2018 թ. Հովհաննես Գալստյանը կրկին հայտ է ներկայացրել «Հայաստանի ազգային կինոկենտրոն» նույն նախագծի՝ «Տատիկիս վարսերի» արտադրության համար պետական հավելյալ աջակցություն ստանալու նպատակով՝ հայտի մեջ չներառելով նախորդ ֆինանսավորման մասին վկայող որևէ փաստաթուղթ։ Մրցութային հանձնաժողովը, սակայն պարզել է, որ պետությունը պայմանագրային որևէ պարտավորություն չունի շարունակելու նախագծի ֆինանսավորումը, իսկ ֆիլմի ստեղծման համար անհրաժեշտ մնացած գումարները, համաձայն 2016 թ. պայմանագրի, պրոդյուսերի՝ Հովհաննես Գալստյանի պարտավորությունն է: Ավելին, պետությունն այդ պահին դեռ սպասում էր «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) ֆիլմի հանձնմանը, որի համար Հովհաննես Գալստյանին տրամադրվել էր պայմանագրով նախատեսված ամբողջ գումարը:

Հենվելով հայտերի դիտարկման կանոնակարգի 15-րդ կետի վրա, ըստ որի՝ նախկինում չկատարված պարտք ունեցող ֆիլմարտադրողների հայտերը ենթակա են մերժման, հանձնաժողովը մերժել է «Պարալլելս պրոդաքշընի» ներկայացրած հայտերը։ Որոշմանը հաջորդեց ռեժիսորի առաջին հացադուլը, որն ավարտվեց նախարար  Լիլիթ Մակունցի հետ հանդիպումով: Հաջորդիվ Գալստյանը հայտարարել է, որ ֆիլմի ֆինանսավորման խոստում է ստացել, մինչդեռ իրականում միայն համաձայնություն էր ձեռք բերվել՝ Կինոկենտրոնին տրամադրել հանդիպման ժամանակ ներկայացված փաստաթղթերը (որոնց մի մասը նույնպես առկա չէր հայտադիմումի փաթեթում), ճշտել դրանց իրավական իսկությունը, ապա միայն քննարկել ֆիլմի ֆինանսավորման հեռանկարը։ Փետրվարին ռեժիսորը նոր հացադուլ է սկսել՝ հայտարարելով, թե նախարարի «խոստացած» ֆինանսավորումը կասեցվել է, մինչդեռ ֆինանսավորմանն ընթացք չտալու պատճառը ներկայացված վիճելի փաստաթղթերն են։

Մասնավորապես՝ Հովհաննես Գալստյանը, հղում կատարելով 2016 թ. նոյեմբերի 13-ին Հայաստանի ազգային կինոկենտրոնի տնօրեն Գևորգ Գևորգյանի կողմից ստացված նամակին, պնդում է, որ պետությունն իրեն երաշխավորել է ֆինանսավորում՝ ֆիլմի բյուջեի 30%-ի չափով։ Ներկայացված փաստաթղթում նշված չէ ֆիլմի բյուջեի չափը, հետևաբար՝ խոսքը գնում է կամայական 30%-ի մասին։ Հայտնի է, որ նախկինում նման փաստաթղթեր տրվում էին հեղինակներին՝ համարտադրողներ գտնելու նպատակով և ֆիլմի ֆինանսավորման հաստատման գործընթացում չէին ծառայում որպես իրավական հիմք։

Մինչ ռեժիսորը բոլորի ուշադրությունը սևեռել էր փաստաթղթի հայերեն և անգլերեն տարբերակներում թարգմանության տարբերությունների վրա, քննարկումից դուրս էր մնացել մի կարևոր փաստ՝ փաստաթղթի հայերեն տարբերակը սկսվում է՝ հղում կատարելով ֆիլմը հաստատած գեղխորհրդի նիստին՝ «Հայաստանի ազգային կինոկենտրոնի գեղարվեստական խորհուրդը հավանության է արժանացրել…»։: Չգտնելով նշված նիստի արձանագրությունը Հովհաննես Գալստյանի ներկայացրած փաստաթղթերում՝ նախարարության հարցմանն ի պատասխան Հայաստանի ազգային կինոկենտրոնից ստացել ենք վերոնշյալ նիստի արձանագրությունը, որը թվագրված է 2016 թ. նոյեմբերի 27-ով, այսինքն՝ երաշխավորագիրը տրամադրելուց 14 оր անց։ Հետևաբար՝ 30%-ի ֆինանսավորման երաշխավորագիրը պարունակում է կեղծ տեղեկություն` հաստատվելով ավելի վաղ, քան տեղի կունենար փաստաթղթում նշված գեղարվեստական խորհրդի նիստը։

Նման փաստաթղթով պետությունից գումար պահանջելն իրավապահ մարմինների քննության ենթակա արարք է։ Բացառելով այս անօրինական երաշխավորագիրը՝ մեզ մնում է դիտարկել ֆիլմի ֆինանսավորման պայմանագրի երեք օրինակները, որոնք տրամադրել է կինոկենտրոնը։ Առաջինը, որում նշված է 88 մլն-ի չափով ֆինանսավորման պարտավորության մասին, երկկողմանի ստորագրված չէև չունի ամսաթիվ, երկրորդն ու երրորդը թվագրված են նույն ամսաթվով՝2016 թ. մարտի 29-ով, ինչն առնվազն տարօրինակ է: Երկուսից մեկի պարագայում պետությունը պարտավորվում է 2016 թվականին ֆիլմին տրամադրել 8.000.000 դրամի չափով ֆինանսավորում, երկրորդում դրան ավելանում է նաև 2017 թվականի ևս 15.000.000 մլն դրամ տրամադրելու պարտավորությունը։ Արդյունքում հիմք է ընդունվել երկրորդ տարբերակը, որում նշված՝ ընդհանուր 23 մլն դրամի չափով ֆինանսավորման պարտավորությունը պետությունն ամբողջապես կատարել է նշված ժամկետներում։ Ավելին, համաձայն պայմանագրի՝ ֆիլմի արտադրությունը պետք է ավարտվեր 2017թ.-ին, սակայն այս վերջնաժամկետը հետագայում երկարացվել է մինչև 2018 թ. դեկտեմբերի 3-ը։ Այսպիսով՝ ֆիլմի հանդեպ որևէ այլ ֆինանսական պարտավորություն պետությունը որևէ իրավական փաստաթղթով չի ստանձնել, և ռեժիսորի կողմից անօրինական փաստաթղթերը որպես հիմք բերելն ու պահանջներ ներկայացնելը, առավել ևս՝ այդ պահանջով հացադուլ հայտարարելը պարզապես շանտաժի միջոցով պետական մարմիններին ահաբեկելու փորձ է:

Թե ի՞նչ ստվերային գործարքներ է նա ունեցել նախկին իշխանությունների հետ, ո՞վ է իրենից պարտքով վերցրել «Տատիկիս վարսերը» ֆիլմի գումարների մի մասը և չի վերադարձրել, և ինչու՞ է ֆիլմին տրված պետական ֆինանսավորումը ծախսվել ոչ նպատակային, դա դեռ քննության առարկա է և հանգուցալուծում կունենա իրավական դաշտում: Մենք չենք կարող պետբյուջեի, ՀՀ քաղաքացիների տված հարկերով փոխհատուցել Հովհաննես Գալստյանի անհաջողությունները՝  իր նախկին համագործակիցների հետ հարաբերություններում՝ առավել ևս անօրինական հարաբերություններում: Հատկանշական է, որ հանդիպման ձայնագրության մեջ Գալստյանը պատրաստակամություն է հայտնում՝ հրաժարվել այդ գումարի վերադարձի պահանջից։

«Տատիկիս վարսերը» ֆիլմին հավելյալ աջակցություն տրամադրելու հայտի մերժումից հետո Հովհաննես Գալստյանը բարձրաձայնում էր իր միջազգային համարտադրողների խնդրի մասին: Որքա՞ն գումար են ներդրել Հովհաննես Գալստյանի համարտադրողները, նրանցից որևէ մեկը իր երկրում կամ որևէ միջազգային կինոֆոնդից աջակցություն ստացե՞լ է այս նախագծի համար: Այս հարցերին ի պատասխան՝ որևէ փաստացի հիմք չկա։ Հովհաննես Գալստյանի ասելով` նրանք իրենց սեփական գրպանից ներդրումներ են արել ֆիլմում, ինչը համոզիչ չէ նման ծավալի համարտադրության պարագայում:
Հովհաննես Գալստյանի պնդմամբ մենք կասեցնում ենք նաև համարտադրողների ներդրումները Հայաստանում: Միևնույն ժամանակ նա փաստում է, որ բուլղարական կողմը պետք է ֆինանսավորի Բուլղարիայի նկարահանումները, իսկ գերմանական կողմը իր կողմից ներդրվող գումարը նույնպես ծախսում է իր երկրում: Այս դեպքում, Հայաստանի Հանրապետությունում ի՞նչ ներդրումների մասին է խոսում Հովհաննես Գալստյանը:

Հովհաննես Գալստյանի համարտադրողներն իրենց հայտարարություններում անպարկեշտ գնահատականներն են թույլ տվել ՀՀ պետական կառույցների վերաբերյալ: Յուրաքանչյուր ոք կարող է փնտրել համացանցում և տեղեկանալ, թե ովքեր են Հովհաննես Գալստյանի համարտադրողները. մեկի դեպքում նշված ֆիլմը միակ լիամետրաժ նախագիծն է, մյուսը՝ փոքր-ինչ ավել փորձով է ներկայանում։ Ի դեպ, կարևոր ենք համարում նշել, որ բուլղարական համարտադրողը ներգրավված է նաև «Թողություն» (Մետամորֆոզներ, Լուսավոր շրջան, Ռեմիսիա, Սրբագրողը, Գաբրիել և Մարի) անավարտ ֆիլմի արտադրության մեջ։ Հովհաննես Գալստյանը իր պահվածքով իրավունք է տվել նրանց հեգնանքով խոսել մեր երկրի պետական պաշտոնյաների և կառույցների մասին: Նա պարզապես կանխամտածված զրպարտում է ՀՀ պետական կառույցներին՝ դրանով ազդելով ՀՀ վարկանիշի վրա:

Հովհաննես Գալստյանը դիմել է դատարան՝ միևնույն ժամանակ հայտարարելով, որ դատական գործընթացի ժամկետները ավելի են վնասելու նախագծին: Որևէ միջազգային ֆոնդ կամ ներդրող ոչ մի լումա չի տա այն ֆիլմին, որը դատական պրոցեսի մեջ է: Իսկ ինչու՞ դա պետք է անի Հայաստանի Հանրապետությունը: Եթե նա դիմել է դատարան և վստահ է, որ իր պահանջը արդար է, ապա ինչու՞ է դիմում հացադուլի:
Այսպիսով, Հովհաննես Գալստյանը խառնաշփոթ է ստեղծում ոչ միայն լրագրողների ու հանրության համար, այլ նաև մանիպուլյացիայի է ենթարկում իր համարտադրողներին՝ ստանձնելով «տուժածի» դեր՝ համոզելով, թե իբր պետական կառույցները նպատակային վնասում են իր նախագծին:

Անհաղորդ չմնալով խնդրի մարդասիրական կողմին՝ նախարարությունը ի տարբերության ռեժիսորի տարածած ոչ հավաստի տեղեկատվության, փորձում է քայլեր ձեռնարկել անօրինականությունների այս թնջուկը լուծելու համար։ Թեև որևէ կինոարտադրողի գործընկերային հարաբերությունները մշակույթի նախարարության լուծելիք հարցը չէ, սակայն 2018 թվականի դեկտեմբերին նախարարությունը բարի կամք դրսևորելով՝ նամակ է ուղարկել Հովհաննես Գալստյանի բուլղարացի և գերմանացի համարտադրողներին, խնդրանքով՝ երկարացնել «Պարալլելս պրոդաքշըն» ընկերության հետ «Տատիկիս վարսերը» ֆիլմի համարտադրության ժամկետները: Այդ նամակը նույնպես հրապարակում ենք այստեղ՝ կից անգլերեն թագմանությամբ (պաշտոնական ձևաչափով)։

Նախարար  Լ. Մակունցի հետ հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել այն իրավաբանական եզրակացությանը, որ կանոնակարգը չէր կարող հետադարձ ուժ ունենալ, հետևաբար՝ 15-րդ կետն ապօրինաբար է կիրառվել «Պարալլելս պրոդաքշըն» ընկերության ներկայացրած հայտերի նկատմամբ։ Սա, այնուամենայնիվ, խնդրահարույց պնդում է, քանի որ կանոնակարգը մինչ հանձնաժողովին ներկայացվելը, հաստատվել էր իրավաբանական խմբի կողմից և նախատեսված էր միայն ընթացիկ տարվա՝ 2018 թ. կինոնախագծերի մրցույթի համար։ Այսպիսով՝ հայտերի ուսումնասիրման հանձնաժողովը պարտավոր էր կիրառել նշված կետը նախկինում պետության հանդեպ ստանձնած պարտավորություններն անավարտ թողած ֆիլմարտադրող ընկերությունների նկատմամբ։ Եթե մասնագիտական բազմակողմանի խորհուրդը իսկապես ընդունի տվյալ կետի հակաօրինականությունը, ապա նախարարությունը առաջարկում է «Պարալլելս պրոդաքշըն» ընկերությանը՝ նախորդ տարի ներկայացրած հայտերը կրկին ներկայացնել կինոկենտրոնի ընթացիկ մրցույթին։ Սակայն կա ևս մի հանգամանք, որը թույլ չի տալիս մրցույթում ընդգրկել «Տատիկիս վարսերը» նախագիծը, քանի որ այն նախկինում արդեն ստացել է արտադրության փուլի ֆինանսավորում, իսկ համաձայն կանոնակարգի 13-րդ կետի՝ «ֆինանսավորում ստացած նախագծի ֆիլմարտադրողը նույն նախագծի համար իրավունք ունի դիմելու մեկ այլ փուլի մրցույթի, եթե կատարել է կինոկենտրոնի հետ կնքած պայմանագրային պարտավորությունները»։  
Հաշվի առնելով այն փակուղային իրավիճակը, որում հայտնվել է ֆիլմարտադրողն ինչպես իր խնդրահարույց գործունեության, այնպես էլ՝ համակարգի թերությունների հետևանքով, բացառության կարգով հնարավոր ենք համարում նախագծի մասնակցությունը 2019 թ. մրցությում՝ մյուս բոլոր մասնակիցների հետ հավասար պայմաններում, կամ հետագա խախտումներից խուսափելու համար ձևավորել իրավաբաններից և ոլորտի մասնագետներից  կազմված առանձին հանձնաժողով, որը կուսումնասիրի և լուծումներ կառաջարկի՝ «Տատիկիս վարսերը» ֆիլմի խնդիրներին:

Սա, իհարկե, չի նշանակում, որ ընկերությունը կկարողանա շրջանցել անավարտ նախագծի, վերոնշյալ թերացումների, իրականությանը չհամապատասխանող հայտարարությունների և մեղադրանքների համար ստանձնելիք պատասխանատվությունը։
Կրկին կոչ ենք անում Հովհաննես Գալստյանին դադարեցնել հացադուլը և  ստեղծագործել օրինական, հավասար ու մրցակցային պայմաններում:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12/01/2025 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած 12/01/2025 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է 12/01/2025 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները 12/01/2025 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր 12/01/2025 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան 12/01/2025 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը 12/01/2025 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան 12/01/2025 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել 12/01/2025 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը 12/01/2025 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված 12/01/2025 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում 12/01/2025 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան 12/01/2025 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ 12/01/2025 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին 12/01/2025 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան