15/02/2019 13:34
Վերջին տվյալներով՝ պետբյուջե է վերադարձվել 827 մլն դրամ. Դավիթ Սանասարյան
2018թ. ավարտի 2019թ. սկզբի տվյալներով՝ ՀՀ պետական բյուջե վերադարձվել է 827 մլն դրամ, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը։
«Բավականին նորմալ արդյունք է նոր ստեղծված կառույցի համար և, կարող եմ ասել՝ սա մեր ֆունկցիան չէ։ Առհասարակ, մենք սկզբից մի քիչ սխալ պատկերացումներ ստեղծեցինք։ Մեր ֆունկցիան չէ գումար հետ բերելը, դա իրավապահ մարմինների գործն է։ Մենք հիմա առավել ևս մեր ուշադրությունը դարձնում ենք կանխարգելելու վրա, թե ինչպես առողջացնենք համակարգը», - ասաց Դավիթ Սանասարյանը։