15/02/2019 17:09
Որևէ մեկի դեմ Մանվել Գրիգորյանը ցուցմունք չի տվել. Պաշտպան
Armtimes.com կայքի տեղեկություններով Մարտի 1-ի գործի շրջանակում հարցաքննվել է Մարտի 1-ին պաշտպանության փոխնախարարի պաշտոնը զբաղեցնող Մանվել Գրիգորյանը:
«Որևէ մեկի դեմ Մանվել Գրիգորյանը ցուցմունք չի տվել, սա հաստատ կարող եմ ասել», - Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը։
Նա նաև ասաց, թե չի կարող ո՛չ հերքել, ո՛չ հաստատել տեղեկությունը, որ Մանվել Գրիգորյանը հարցաքննվել է։
Արսեն Մկրտչյանն ասաց նաև, որ իր պաշտպանյալը շարունակում է մնալ հիվանդանոցում։