15/02/2019 16:58
Խոսակցությունները, թե Հայաստանը կհեռանա ԵԱՏՄ-ից, չեն համապատասխանում իրականությանը. Կալաշնիկով
Ռուսաստանում և ՀՀ որոշ լրատվամիջոցներում խոսակցություններն այն մասին, թե Հայաստանը հեռանում է ԵԱՏՄ-ից ու արտաքին ուժերը նպաստում են դրան, չեն համապատասխանում իրականությանը, այս մասին Հայաստանում լրագրողների հետ հանդիպմանն ասել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Կարծում եմ, որ ՀՀ խորհրդարանը ճիշտ քայլ է արել՝ ստեղծելով Տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողով: ՀՀ-ին ԵԱՏՄ-ի հետ սերտ կապեր են կապում, որոնք տալիս են տնտեսական արդյունք, և դա արտահայտված է թվերով», - ասել է Կալաշնիկովը: