15/02/2019 11:35
Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը. Նիկոլ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձարարեց իրագործել և զարգացնել մսի և կենդանի գլխաքանակի արտահանման մեխանիզմները։
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ անցյալ տարի հավաստացում էին ստացել, որ Հայաստանն ունի մանր եղջերավոր ու գառան և ոչխարի մսի արտահանման հսկայական պոտենցիալ։
Վարչապետն ասաց, որ սա կարևոր թեմա է ու պետք է քննարկվի այս ուղղությունը վարկավորելու հնարավորությունը։
«Մենք պետք է քաջալերենք մեր գյուղացիներին՝ զարգացնելու ոչխարաբուծությունը», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին հանձնարարեց ամեն ուրբաթ օր հավաքել ու տեղեկատվություն ներկայացնել իր տված հանձնարարականների վերաբերյալ։