15/02/2019 09:41
«Ժամանակ». ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին
«Ժամանակ» թերթը գրում է, որ իր տեղեկություններով՝ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայաններին ՊԵԿ-ը մոտ 9 մլրդ դրամի հարկային լրացուցիչ պարտավորություն է ներկայացրել: Ըստ էության, դա այն գումարն է, որը գազալցակայանները թաքցրել են պետբյուջեից:
Հնարավոր է, որ հենց այս հանգամանքով է բացատրվում, ինչպես գրում է թերթը, Ծառուկյանի բացասական վերաբերմունքը կառավարության ծրագրին: