15/02/2019 09:45
«Իրատես». Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել
«Իրատես» թերթը գորւմ է. «Մարտի 1-ի գործով Լևոն Տեր-Պետրոսյանի հարցաքննությունը «նախապատմություն» է ունեցել. հավաքվել են առաջին նախագահը, պաշտպանության, անվտանգության ԱԺ մշտական հանձնաժողվի նախագահ, ոչ անհայտ Անդրանիկ Քոչարյանը, փաստաբան Վահե Գրիգորյանը և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի «քավորությամբ» որոշել, թե հարցերի ինչ ցանկ պետք է առաջադրվի` «Թող ոչ մի զոհ չպահանջվի ինձնից բացի» արտասանած ԼՏՊ-ին։
Երևի հենց դրա համար էլ առաջին նախագահը, ի հեճուկս փաստաբանների հայտնի թիմեր ունեցող երկրորդ և երրորդ նախագահների, առանց փաստաբանի է գնացել ՀՔԾ, «գազեթից-բանից» խոսելու, պատասխանելու «ծանոթ» հարցերին` ընդամենը մեկուկես ժամում, երբ Սերժ Սարգսյանի հարցաքննությունը տևել է 4 ժամ, իսկ Քոչարյանինը` էլ չասենք»: