15/02/2019 16:33
Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում. Կալաշնիկով
Հայկական մարդասիրական առաքելության ուղարկումը Սիրիա կգնահատվի Ռուսաստանում: Այդ մասին հայտարարել է Պետդումայի ԱՊՀ գործերի, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը:
«Նախ, այնտեղ բնակվում են հայեր: Մյուս կողմից, դուք չվախեցաք Արևմուտքից, Արևմուտքի արձագանքից: Դրա համար պետք է քաջություն ունենալ, և դա կգնահատվի ու գնահատվում է շատ դրական Ռուսաստանի կողմից», - այսօր Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց է Լ. Կալաշնիկովը:
Նա նաև նշեց, որ հայկական կողմի որոշումն արդարեցված է Սիրիայի ժողովրդի ողբերգությամբ ու սեփական եղբայրներին օգնելու ցանկությամբ։