15/02/2019 11:15
Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր կան. Նիկոլ Փաշինյան
Մեր ձեռքի տակ բազմաթիվ ներդրումային ծրագրեր, Կառավարության այսօրվա նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Այդ ծրագերից մի մասը իրականանալի է, մի մասն ալուրջ է, մի մասի վրա պետք է աշխատել, ընդ որում, պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում», - ասաց նա։
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե մի մասը նախընտրում է նախարարությունների հետ աշխատել, մի մասը աշխատել փոխվարչապետերի կամ վարչապետի, մարզպետների հետ։
«Դա նորմալ է, ով ում հետ ուզում է, թող աշխատի, բայց ներդրումային բանակցությունները կենտրոնանան տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունում են», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է ներդրումային պոտենցիալը հասկանալու համար։
«Եթե մարդը կյանքում իր բանկային հաշվին 5000 դոլար չի ունեցել ու եկել ասում է 80 միլիոնի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտեղ ինչ-որ բան այնպես չէ», - ասաց ՀՀ վարչապետը։