15/02/2019 12:18
Ջրային համակարգում մոտ 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա. վարչապետ
Ջրային համակարգում մոտավորապես 8-ից 10.5 միլիարդ դրամի պարտք կա, կառավարության այսօրվա նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Խնիրն ինչի մեջ է. մենք ունենք այսպիսի մեխանզիմներ, երբ ջուրը մատակարարվել է, ջրի դիմաց պարտք է գոյացել, պետք է հասկանանք՝ այդ պարտքը ինչպես է գոյացել։ Գյուղացիները չեն վճարե՞լ, գյուղացիները վճարել են, ընկերությունները չեն հաշվառե՞լ», - նշեց նա։
Վարչապետն ասաց, թե Հայաստանի բոլոր գյուղացիական տնտեսությունները պետք է իմանան, որ ջրային համակարգի վրա 10.5 միլիարդ դրամի պարտք կա։
«Քիչ հավանական է, որ գյուղացին չի վճարել, մենք ունենք վարկած, որ լուրջ կոռուպցիոն սխեմաներ են գործել», - ասաց ՀՀ վարչապետը։
Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանն էլ ասաց, որ այս թեմայով մարտի 15-ին կներկայացնեն ուսումնասիրություններ։
Ինչին արձագանեց Նիկոլ Փաշինյանը՝ ասելով, որ այս հարցով պետք է շատ լուրջ զբաղվել: