15/02/2019 15:00
Ստաս Միխայլովի երևանյան համերգին կհնչի 20 ինքնատիպ երգ
Ռուս հայտնի երգիչ, սիրված արտիստ Ստաս Միխայլովն ապրիլի 2-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կներկայացնի 20 ինքնատիպ երգ: Համերգային երեկոն, որը կրում է «Ես և Դու» խորագիրը, ներկայացնում է Միխայլովի՝ արդեն իսկ սիրված և ճանաչում վայելող հիթեր, ինչպես նաև` նոր գործեր:
Մասնավորապես, Ռուսաստանի Դաշնության վաստակավոր արտիստը Երևանում կկատարի «Всё для тебя», «Только ты», «Ты», «Между небом и землёй», «Без тебя», «Там За Горизонтом», «Берега мечты», «Спаси меня» և այլ սիրված գործեր: Երևանյան հանդիսատեսը Միխայլովին կտեսնի ինչպես արդեն հարազատ դարձած ոճում, այնպես էլ՝ նոր կերպարով։ Սպասվում են նաև այլ անակնկալներ:
Տեղեկացնենք, որ այս պահին Ստաս Միխայլովն իր «Ես և Դու» խորագիրը կրող համերգային շրջագայությամբ հանդես է գալիս Ռուսաստանի Դաշնության քաղաքներում: Տարվա կտրվածքով արտիստը ծրագիրը կներկայացնի Պրահա, Ցյուրիխ, Ֆրանկֆուրտ, Բեռլին, Լոնդոն, Միլան և եվրոպական այլ քաղաքներում: