16/02/2019 13:11
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կանչել են Ազգային անվտանգության ծառայություն:
Ըստ մամուլի հրապարակումների՝ 2018 թվականի ապրիլին Երևանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո Գագիկ Խաչատրյանը մեկնել էր ԱՄՆ, որտեղ նրա ընտանիքի անդամները բիզնես և շքեղ առանձնատներ ունեն:
Խոսքը գնում է հարյուրավոր միլիոնների հասնող կարողության մասին: Օրեր առաջ մամուլը գրեց, որ նա վերադարձել է Երևան:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով` ԱԱԾ-ն արդեն կանչել է նրան և պահանջում են վերադարձնել գումարները, որոնց ծագումը կասկածահարույց է: Թե ֆորմալ առումով, ի՞նչ գործի շրջանակներում են կանչել` առայժմ պարզել չհաջողվեց: