17/02/2019 14:01
Մամեդյարովի հետ առանձին հանդիպում չի ծրագրվել, բայց խնդիր չունենք շատ հանգիստ ոտքի վրա հանդիպել, բարևել. Մնացականյան
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առանձին հանդիպում Մյունխենում ծրագրված չէ։
«Մենք չէինք ծրագրել առանձին հանդիպում։ Մենք կարող ենք հանդիպել, դեռևս առիթ չենք ունեցել, եթե միջանցքում հանիպենք, մենք խնդիր չունենք արտգործնախարար Մամեդյարովի հետ շատ հանգիստ միասին ոտքի վրա հանդիպել, բարևել և եթե ինչ որ բան ունենք փոխանակելու... Բայց առանձնահատուկ չէինք ծրագրել։ Ծրագրված չի եղել, ինչը չի նշանակում, որ խոսելու բան չունենք, ուղակի աշխատանքը շարունակվում է», - Մյունխենում լրագրողներին ասել է ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը։
Նրա խոսքով, շուտով ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կայցելեն տարածաշրջան։
«Հանդիպման նպատակներից մեկը՝ աշխատել այն ուղղությամբ, որ որքանով կկարողանանք պատրաստել համապատասխան դաշտ մեր ղեկավարների հանդիպման համար։ Կշարունակենք աշխատել։ Չհանդիպելը չի նշանակում, որ ինչ որ խնդիր կա, պատճառ չկա հանդիպելու», - նշել է Զ.Մնացականյանը։