18/02/2019 12:24
«Գրանդ Հոլդինգը» Հայաստանում առաջինն է արտահանման ծավալներով, վճարած հարկերով, կատարած ներդրումներով և աշխատողների քանակով (Տեսանյութ)
«Գրանդ Հոլդինգը», ինչպես միշտ, տարին ամփոփում է էական առաջընթացով: Այսպես, 2018 թ.-ին հոլդինգի ծխախոտ արտադրող ձեռնարկությունները արտահանել են 247 մլն. դոլարի սիգարետ, որն անցյալ տարվա ցուցանիշը գերազանցել է 10%-ով:
«Գրանդ Քենդին» արտահանել է 4300 տոննա հրուշակեղեն: Աճը կազմել է 54%:
2018 թ.-ին «Գրանդ Հոլդինգի» կազմում ընդգրկված ընկերությունները վճարել են 69 մլրդ. դրամ հարկ և առաջինն են ՀՀ խոշոր հարկատուների շարքում:
«Գրանդ Հոլդինգն»` 9524 աշխատակցով, հայրենական արտադրողներից առաջինն է նաև աշխատատեղերի քանակով: 2018-ին աշխատատեղերի քանակն ավելացել է 1206-ով: «Գրանդ Հոլդինգն» առաջինն է նաև կատարած ներդրումների ծավալով: 2018-ին կատարվել է 83 մլն. դոլարի ներդրում:
Մանրամասն` տեսանյութում: