19/02/2019 14:39
Ամենևին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն. Արարատ Միրզոյան
Ամենևին կողմնակից չեմ կիսանախագահական կառավարման մոդելի անցում կատարելուն, լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը:
«Կարծում եմ, որ պետք է շարունակել առաջ գնալ: Հիմա ունենք խորհրդարանական համակարգ ու պետք է ամեն ինչ անենք այդ համակարգի առաջ գնալու համար: Սահմանադրական փոփոխություններ հնարավոր են, թեև կարծում եմ, ոչ այդպիսի մասշտաբային փոփոխունների տեսքով, որ երկիրը խորհրդարանականից անցում կատարի կիսանախագահականի», - ասաց նա:
ԱԺ նախագահը չհերքեց՝ քաղաքական թիմի օրակարգում Սահմանադրական փոփոխությունների հարցը կա, մինչդեռ կոնկրետ կետեր դժվարացավ նշել. «Շրջանական առայժմ հստակեցվում է»:
ԱԺ նախագահը չբացառեց, որ քննարկման հարցերի շրջանակում կարող է անդրադարձ լինել նաև նախագահի լիազորությունների հարցին:
Հիշեցնենք, նախորդ շաբաթ ՀԱԿ-ը առաջարկել էր սահմանադրական փոփոխություններ կատարել, անցկացնել հանրաքվե և խորհրդարանական կառավարման մոդելից անցում կատարել կիսանախագահականի: