19/02/2019 18:57
Բենզինի գինն անպայման բարձրանալու է. Բարսեղ Բեգլարյան
Առաջիկայում բենզինի գինն անպայման բարձրանալու է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Ֆլեշ» ՍՊԸ նախագահ Բարսեղ Բեգլարյանը։
«Միջազգային գները շատ ուժեղ բարձրանում են ու 10 օրվա ընթացքում մոտ 70-80 դոլար արդեն բարձրացել են։ Այնպես որ բենզինի գինն անպայման բարձրանալու է», - ասաց Բարսեղ Բեգլարյանը։
Նա չնշեց բարձրացման չափը կամ հստակ ժամկետները։
«Կերևա էլի, մոտ ապագայում ինքներդ ականատես կլինեք», - լրագրողներին ասաց Բարսեղ Բեգլարյանը։