19/02/2019 19:13
Սեդրակ Քոչարյանն անմեղության կանխավարկածի խախտման կապակցությամբ պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, պատրաստվում է դատի տալ ԱԱԾ տնօրենին, տեղեկությունն Aysor.am-ի հետ զրույցում հաստատեց Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը.
«Կարող եմ հաստատել այդ փաստը։ Գիտեմ, որ հայց են ներկայացնելու անմեղության կանխավարկածի կոպիտ խախտման կապակցությամբ», - ասաց Վիկտոր Սողոմոնյանը։
Նա նշեց, որ հայցը կներկայացվի օրերս, իսկ մյուս մանրամասների վերաբերյալ հայտարարություն կտարածեն փաստաբանները։
Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ-ն մանրամասներ է հրապարակել ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Սեդրակ Քոչարյանի վերաբերյալ քրեական գործի մասին։