19/02/2019 11:14
Նման բան գոյություն չունի. Վախթանգ Միրումյանը Ֆինանսների նախարար դառնալու առաջարկ չի ստացել
ՊԵԿ նախկին փոխնախագահ Վախթանգ Միրումյանը հերքում է, թե կառավարությունից առաջարկ է ստացել։
«Այդ լուրն ապատեղեկատվություն է, նման բան գոյություն չունի», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Վախթանգ Միրումյանը։
Հարցին՝ եթե, այնուամենայնիվ, առաջարկ լինի, կընդունի՞ առաջարկը, Վախթանգ Միրումյանը պատասխանեց. «Եկեք «եթե»-ների չպատասխանեմ, պարզապես նշեմ, որ առաջարկի մասին լուրն իրականությանը չի համապատասխանում»։
Հիշեցնենք՝ «168 ժամ» թերթն այսօր գրել էր. «ՀՀ ֆինանսների նախարարի թեկնածուի շուրջ իշխանական ուժի որոնումները դարձյալ կանգ են առել նախկին կառավարության պաշտոնյաներից մեկի վրա: Ֆինանսների նախարարի պաշտոնում դիտարկվում է ՀՀ Պետեկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի տեղակալ Վախթանգ Միրումյանի թեկնածությունը:
Վախթանգ Միրումյանի թեկնածությունն առաջ է քաշվել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից մեկի կողմից, իսկ թեկնածուի հետ հանդիպման նախաձեռնությունն իր վրա է վերցրել կառավարության ներկայացուցչական դեմքերից մեկը: Բացառված չէ, որ Վախթանգ Միրումյանին հանդիպման հրավերն արվել է հենց Տիգրան Ավինյանի գրասենյակից»։