19/02/2019 13:25
Brent տեսակի նավթի գինն աճել է
Լոնդոնի բորսայում էլեկտրոնային առևտրի ընթացքում նավթի գինն աճել է, փոխանցում է «Казинформ»-ը:
Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի ապրիլի մատակարարումների ֆյուչերսների գինն աճել է 0,11 դոլարով՝ հասնելով մինչև 66,5 դոլար մեկ բարելի դիմաց:
ԱՄՆ-ում նախագահի օրվա տոնակատարությունների առթիվ WTI տեսակի նավթի մատակարարումների ֆյուչերսային գործարքների գինը փոփոխության չի ենթարկվել: