20/02/2019 09:30
«Ժամանակ». Ընտրություններն էլ անցան, սակայն Հայաստանում ո՛չ օտարերկրյա ներդրումներ կան, ո՛չ ներքին
«Ժամանակ» թերթը գրում է. «Չնայած խորհրդարանական ընտրություններն էլ անցան, սակայն Հայաստանում ո՛չ օտարերկրյա ներդրումներ կան, ո՛չ ներքին: Ավելին՝ նախկինում սկսված որոշ ծրագրեր անորոշ ժամանակով հետաձգվում են: Պատճառը ներդրողների անվստահությունն է և իշխանությունների դրսևորած անտարբերությունը ներդրողների նկատմամբ:
Շատերը բողոքում են, որ եթե նախկինում հնարավոր էր ինչ-որ հարց լուծել բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառելով, ապա հիմա ո՛չ կաշառք են վերցնում, ո՛չ էլ գործ են անում»: