20/02/2019 09:57
«Ժամանակ». Գյուղացիներին ասել են, որ չսպասեն պետության աջակցությանը
«Ժամանակ» թերթը գրում է. «Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք գյուղացիությանը աջակցելու համար որոշվեց պետական բյուջեից սուբսիդավորել գյուղացիական տնտեսությունների կողմից գնվող դիզվառելիքը և պարարտանյութերը:
Ճիշտ է, սուբսիդավորման գործընթացը ուղեկցվում էր կոռուպցիոն ռիսկերով, բայց գյուղացիները պարարտանյութի մեկ պարկը գնում էին շուկայականից 25 տոկոս ավելի էժան: Նույնը վերաբերում էր դիզվառելիքին:
Այս տարի գյուղացիներին ասել են, որ չսպասեն պետության աջակցությանը, որովհետև Հայաստանում հեղափոխություն է տեղի ունեցել»: