21/02/2019 19:45
Սահմանում կայուն է, միջադապեր չկան. ԳՇ պետ
Սահմանում կայուն է, միջադապեր չկան, Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:
Անդրադառնալով այսօր տարածված այն լուրերին, որ Հայկական Զինված ուժերի անօդաչու թռչող սարք է խոցվել՝ ԳՇ պետը նշեց.
«Արցախի Հանրապետության ՊԲ-ն հայտարարությամբ հանդես կգա, քանի որ դա իրենց է վերաբերում: Ես՝ որպես համագործակցող Գլխավոր շտաբի պետ, որևէ տեղեկատվություն չունեմ, որ Արցախի Հանրապետության անօդաչու թռքող սարքը խոցվել է»: