21/02/2019 14:53
ԵՊՀ-ում կոռուպցիոն չարաշահումները 800 միլիոն դրամից ավելի են. Սանասարյան (Տեսանյութ)
Կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողների հետ զրույցում ՀՀ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը տեղեկացրեց՝ ԵՊՀ-ում կոռուպցիոն գործընթացների շրջանակներում խոսքը 800 միլիոն դրամից ավելի չարաշահումների մասին է։
«Քննչական կոմիտեն է այս պահին զբաղվում դրանով, ոստիկանությունը գործն ուղարկել է ՔԿ։ Մենք պատրաստ ենք մեր գրածի համար մանրամասներ ներկայացնել։ Մի քանի կետը, որ նշվեց, մեր մեծ աշխատանքից մի փոքր հատվածն էր», - ասաց պաշտոնյան՝ հիշեցնելով, որ ուսումանսիրություններ կատարվում են նաև այլ բուհերում՝ չարաշահումներն ու յուրացումները բացառելու համար, ինչպես նաև գյուղատնտեսության ոլորտում՝ Սերմերի գործակալությունում։