21/02/2019 11:19
Կառավարությունը 5,2 միլիոն դրամ կտրամադրի ՀՀԿ-ին
Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալ։
Կառավարության կողմից ֆինանսավորում կստանան «Իմ քայլը» դաշինքը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, «Լուսավոր Հայաստանը», Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և Հայ հեղափոխական դաշնակցությունը։
«Իմ քայլը» դաշինքը կստանա 78 միլիոն դրամ, ԲՀԿ-ն՝ 9,1 միլիոն դրամ, «Լուսավոր Հայաստանը»՝ 7 միլիոն դրամ, ՀՀԿ-ն՝ 5,2 միլիոն դրամ, ՀՅԴ-ն՝ 4,3 միլիոն դրամ։