21/02/2019 19:38
Ռուսական ներկայությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կարևոր զսպող գործոն է հանդիսանում. Դավիթ Տոնոյան
ՀՀ տարածքում գտնվող ռուսական 102-րդ ռազմաբազայի անձնակազմը բազմիցս հաստատել է իր առջև դրված խնդիրները լուծելու իր բարեխիղճ մոտեցումն ու բարձր ռազմական պատրաստվածությունը, ՌԴ դեսպանատանը Հայրենիքի պաշտպանի օրվա կապակցությամբ հրավիրված ընդունելությանն ասաց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ ռուսական ներկայությունը հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում կարևոր զսպող գործոն է հանդիսանում ռազմական գործողությունների հավանական վերսկսման համար և նպաստում է տարածաշրջանում անվտանգության և իրավիճակի կայնունությանը», - ասաց Տոնոյանը:
Այս կոնտեքտում Տոնոյանը կարևորեց երկկողմանի միջպետական համաձայնագերի կյանքի կոչումը՝ Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում միասնական պաշտպանական համակարգ ստեղծելուն և ՀՀ-ՌԴ Զինված ուժերի միասնական զորախմբին: