22/02/2019 14:04
Համաներումը լավագույն ինստիտուտը չէ. Արտակ Զեյնալյան
Համաներման որոշման արդյունքում ազատ չեն արձակվել այն անձինք, ովքեր մեկ անգամ արդեն ներվել են կամ ազատվել պայմանական վաղաժամկետ, այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։
«Անշուշտ, համաներումը լավագույն ինստիտուտը չէ, և մենք պատժողական քաղաքականությունից արդեն անցնում ենք վերականգնողական արդարադատության և աստիճանաբար այդ խնդիրները այս ճանապարհով լուծելուն ենք անցնում», - հավելեց նախարարը։
Կառավարության պաշտոնյան նաև նկատեց, որ հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկից ազատ արձակվող անձը 2 ամիս ստանա նպաստ, որպեսզի այդ ընթացքում գտնի աշխատանք և ստիպված չլինի հանցագործության դիմել։
Այդուհանդերձ, պաշտոնյան ասաց, որ առայժմ չունեն վիճակագրություն, թե համաներման արդյունքում քանի անձ է կրկնահանցագործություն կատարել։ Վիճակագրություն, նրա խոսքով, կարող է լինել միայն օրինական ուժի մեջ մտած վճիռներից հետո։