22/02/2019 09:55
«Հրապարակ». Մանվել Գրիգորյանը բավականին լուրջ հսկողության տակ է․ նրա դռան մոտ հերթապահում է 2 ավտոմատավոր
«Հրապարակ» թերթը գրում է. «Մանվել Գրիգորյանը, որը բուժման ինտենսիվ թերապիա է անցնում «Նաիրի» ԲԿ-ում, գտնվում է բավականին լուրջ հսկողության տակ․ նրա դռան մոտ հերթապահում է 2 ավտոմատավոր։ «Չնայած ամեն ինչ անում են, որ բուժպերսոնալը և քաղաքացիական հիվանդները զենքերը չնկատեն, թաքցրած են պահում, բայց մեկ է` տպավորությունը շատ ճնշող է», - ասացին մեզ: Մանվելի մոտ ոչ մեկին, այդ թվում և հարազատներին, չեն թողնում:
Չեն թողնում նաև ԱԱԾ-ում իրեն բուժող բժիշկներին, միայն փաստաբաններն են ելումուտ անում։ «Տուլիկը հարազատներն ամեն օր տանում են ԿԳԲ, այնտեղից փոխանցում են Մանվելին»: Բուժումներից նրա առողջական վիճակը որոշակիորեն կարգավորվել է»: