23/02/2019 12:24
Հայաստանում ԱՄՆ նոր դեսպանը կժամանի Երևան հաջորդ շաբաթ
Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպան Լին Թրեյսին կժամանի Երևան հաջորդ շաբաթ։ Այդ մասին տեղեկացնում է դեսպանության Facebook-ի էջը։
Ավելի վաղ ԱՄՆ դեսպանությունը տեղեկացրել էր, որ այս շաբաթ Լին Մ. Թրեյսին երդվեց ծառայել Հայաստանի Հանրապետությունում որպես Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան:
Դեսպան Թրեյսին ԱՄՆ դիվանագիտական ծառայության ավագ կադրային դիվանագետ է և Հայաստանում ներկայացնելու է Միացյալ Նահանգների նախագահին, տեղեկացնում է ԱՄՆ դեսպանության ֆեյսբուքյան էջը: